1,5 միլիոն հնդիկներ կես օրում 66 միլիոն ծառ են տնկել և հայտնվել են Գինեսի գրքում

Մոլորակի էկոլոգիական իրավիճակը շարունակում է սարսափեցնել դեռ անցյալ դարի 60-ականներից, երբ հասարակությունը սկսեց լրջորեն հետաքրքրվել շրջակա միջավայրի վիճակով։ Հույս են ներշնչում իհարկե բնապահպանական կազմակերպությունների գործունեությունն ու գիտակից քաղաքացիները։

Այս հարցում հատկապես աչքի են ընկել Հնդկաստանի բնակիչները, որոնց բնապահպանական գործունեության ռեկորդի մասին կպատմենք այսօր Երկրում լուրջ բնապահպանական խնդիրներ ունենալով՝ նրանք վճռականորեն անցել են իրավիճակը ուղղելուն։

Այսպես, 2016 թվականին Ուտար–Պրադեշ նահանգի մոտ 800 հազար բնակիչներ մասնակցեցին զանգվածային ծառատունկին։ 24 ժամվա ընթացքում մոտ 50 միլիոն ծառ տնկվեց՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով։

2017 թվականին, արդեն Մադհյա–Պրադեշ նահանգում գերազանցեցին այս ռեկորդը։ Նրանց հաջողվեց 12 ժամվա ընթացքում 66,3 միլիոն ծառ տնկել Նարմադա գետի երկայնքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Գինեսի գրքի ներկայացուցիչները, որոնք գրանցեցին ռեկորդը։

Ընդհանուր առմամբ 12 ժամվա ընթացքում 1,5 միլիոն կամավոր է մասնակցել։ Այդպիսով նրանք հույս ունեն, որ մի օր նորից մաքուր օդ կկարողանան շնչել։