Զեյն Պոլսը պարտավոր չէ դա անել և կարող էր օգտագործել իր մեքենան, բայց գերադասում է անձամբ լանչ մատուցել կարանտինացված ամենակարիքավոր ուսանողներին: Բրիտանական Գրիմբիի տարրական դպրոցի ուսուցիչն ամեն օր քայլում է 8 կիլոմետր՝ 78 աշակերտների անվճար կերակուր տալու համար:
Զեյնը` նախկին զինծառայող, ֆիթնեսի երկրպագու, ստանձնում է դպրոցի տնօրենի օգնականի պաշտոնը և հաճախ մասնակցում տարբեր բարեգործական կազմակերպությունների մարզական միջոցառումների: Մի քանի տարի առաջ նա երկու շաբաթվա ընթացքում շրջեց շուրջ 2,000 կիլոմետր՝ հաջակցություն Cat Zero հիմնադրամի, որը երիտասարդներին օգնում է աշխատանք գտնել:
«Ուտելիք մատուցելով ես միևնույն ժամանակ ստուգում եմ՝ արդյոք ուսանողներիս հետ ամեն ինչ կարգին է: Ցանկանում եմ, որ նրանք հնարավորինս քիչ դուրս գան փողոց կորոնավիրուսի պատճառով»,- ասում է Պոլսը:
Նա պահում է հեռավորությունը, խուսափում է սերտ կապից և չի մտնում տուն, բայց միշտ խոսում է երեխաների և նրանց ծնողների հետ:
Նա կրում է 78 ճաշի պայուսակ և տոպրակ: Սա 18 կգ քաշով ծանրաբեռնվածություն է:
Մեկ երեխայի համար անվճար ճաշը ներառում է սենդվիչներ, թխվածքաբլիթներ, չիպսերի փաթեթ և խնձոր: Պոլսը ասում է, որ ծանր բեռի տհաճությունը ոչինչ է՝ համեմատած իր ուսանողների ծնողների փորձությունների հետ, որոնք ստիպված են եղել մեկուսացման մեջ մնալ տանը:
Գրիմբիի դպրոց հաճախող տասը ուսանողներից չորսը ապրում են անսարք և անապահով տներում, ուստի դպրոցականներին ուտելիքի հանձնումը ծնողներին թույլ է տալիս տանը մնալ իրենց երեխաների հետ, այլ ոչ թե գումար վաստակել:
Իր առաքելությունը կատարելուց երեք շաբաթ անց Պոլսն արդեն դարձել է տեղական լեգենդ, չնայած նա ամաչում է, երբ նրան այդպես են անվանում:
«Իմ գործը երեխաների խնամքն ու դաստիարակությունն է»,- ասում է նա: