Ըստ վիճակագրության՝ սրտի հիվանդությունները ամենամահացու հիվանդություններից են: Սրտի կաթվածը կամ ինսուլտը կարող են լինել արտերիաների խցանման արդյունք, քանի որ սահմանափակ է դառնում արյան նորմալ շրջանառությունը:
Կան շատ գործոններ, որոնք կարող են հանգեցնել սրտի կաթվածի, սակայն դրանցից ամենատարածվածներն են՝ սխալ սնունդը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը և սթրեսը:
Ձեր սննդակարգի լավացումը կարող է դրական կերպով ազդել այդ խնդրի լուծման վրա, և եթե ուզում եք, որ ձեր արտերիաները լինեն մաքուր և նվազեցնեն սրտային հիվանդությունների ռիսկը, ապա պիտի ավելի առողջ սնունդ օգտագործեք:
Ահա մթերքների ցանկը, որոնք օգտակար են սրտի համար:
Պանիր, Կանաչ թեյ, Բրոկոլի, Քրքում, Ամբողջական ցորեն, Նուռ, Նարինջի հյութ, Ձմերուկ, Սուրճ՝ օրական 2 բաժակից ոչ ավել, Սաղմոն, Ձիթայուղ, Ծնեբեկ, Սպանախ, Ավոկադո, Արմավ, Ընկուզեղեն։