Երգչուհի Օքսի Ավդալյանի կտրուկ ոճափոխությունը

Մեկնաբանություններում հետևորդները գրել են, որ Օքսիի նոր տեսքն իրենց դուր է գալիս: Նշենք, որ երգչուհին մազերի հետ կապված ոճափոխություններ հազվադեպ է անում:

Հավելենք, որ Օքսին առավել հայտնի է համացանցային տիրույթում։ Նա ամուսնացած է: Նրա ամուսինը՝ Վահագ Ավագյանը, նկարահանվել է երգչուհու «Սերս մեղք եմ համարելու» տեսահոլովակում: Զույգն ունի մեկ դուստր՝ Ադրիանան: