Այսօր «Կյանք ու կռիվ» ֆիլմից լսարանին հայտնի Էլեն Սարգսյանի հարսանիքն է

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել Էլենի հետ և գրել. «Շնորհավոր արև ջան, անսահման երջանիկ եղիր»։

Սոնան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Էլենը հարսի պարն է պարում «Կանչում եմ, արի, արի» ժողովրդական երգի ներքո։

Հիշեցնենք, որ Էլենն ու ընտրյալը՝ Վահանը, նշանադրվել էին նախորդ տարվա ամռանը։ Tert.am Life-ի հետ զրույցում Էլենն ասել էր, որ սիրելիի հետ ծանոթացել են աշխատավայրում և բոլորին խորհուրդ տվել սիրահարված լինել իրենց սիրելիին, կյանքին, մարդկանց, աշխատանքին, հայրենիքին, աշխարհին, քանի որ այդպես ապրելն ավելի հեշտ է: