Իսկ դուք ո՞ր մատին եք սիրում մատանի կրել. իմացեք, թե ինչ է դա խորհրդանշում… իմը լրիվ համընկավ

Մատանի կրելու ավանդույթը շատ հին պատմություն ունի: Մատանին յուրահատուկ զարդ է, որին մոգական ուժ էին վերագրում և դրա հետ տարբեր ծեսեր էին կապում: Մինչև այսօր էլ պահպանվել է այն ծեսը, երբ ամուսնացողները ի նշան իրենց սիրո և ամուսնական հավատարմության փոխանակվում են մատանիներով:

  • Նրանք ովքեր սիրում են մատանի կրել բթմատին արժանի են հատուկ ուշադրության: Նրանք իսկապես հեղինակավոր անձինք են: Շատ հուզական են, էներգիայով լի են: Շատ համառ են, մարտական տրամադրվածություն ունեն, դյուրագրգիռ են, և ագրեսիվ, նրանց հետ իզուր է ինչ որ բանի շուրջ վիճելը: Միևնույն ժամանակ, նրանք հրաշալի գիտեն իրենք առավելություններն ու թերությունները: Հոգեբանները կարծում են, որ բթամատին մատանի կրողները ցանկանում են ինքնահաստատվել ամեն գնով:

 

  • Ցուցամատին սիրում են մատանի կրել հպարտ, իշխանության ձգտող ինչպես նաև ուժեղ կամքի տեր մարդիկ: Ի դեպ ցուցամատին մատանի էին կրում Հուլիոս Կեսարը, կարդինալ Ռիշելյեն, Իվան Ահեղը: Ցուցամատին մատանի կրելը վկայում է այն մասին, որ այն կրողն օժտված է առողջ դատողությամբ, ունի դրական գծեր: Ձախ ձեռքի ցուցամատին սիրում են մատանի կրել ինքնասիրահարված մարդիկ:

Աստղաբաները և հոգեբանները անվճռական և ամաչկոտ մարդկանց խորհուրդ են տալիս մատանի կրել ցուցամատին: Դա նրանց ինքնավստահություն կհաղորդի:

  • Միջնամատին մատանի կրողները քաջ գիտակցում են իրենց հմայքը և առավելությունը: Միջնամատին մատանի կրելը օգնում է ճնշել բացասական հույզերը, հաղթահարել դժվարությունները: Եվ եթե մարդու կյանքում անհաջողությունների շրջան է սկսվել, ապա աստղաբանները խորհուրդ են տալիս մատանի կրել միջնամատին: Սակայն խորհուրդ չի տրվում երկու ձեռքերին միաժամանակ մատանի կրել: Դա մարդուն կտրում է իրականությունից:

 

  • Մատնեմատին մատանի կրելը վկայում է արվեստի, գեղեցիկի նկատմամբ ունեցած սիրո մասին: Համարում են, որ մատնեմատով է անցնում սիրո զարկերակը և դրա համար էլ հնագույն ժամանակներից սկսած ամուսնական մատանին կրում էին մատնեմատին: Դա նաև վկայում է այն կրողի ռոմանտիկ և երազկոտ բնավորության մասին: Մատնեմատին խորհուրդ են տալիս մատանի կրել բոլոր նրանց, ովքեր ձգտում են փառքի և հարստության: Մատնեմատը համարվում է Արևի մատ, և այն մարդուն օժտում է ստեղծագործական էներգիայով:

 

  • Ճկույթին սիրում են մատանի կրել դիվանագետները, բիզնեսմենները հռետորները, բժիշկները, քաղաքագետները: Ճկույթին մատանի կրելը հաջողություն է բերում բոլոր նրանց, ովքեր ունեն ճկուն մտքի և տիրապետում են խոսքի արվեստին: Հոգեբանների կարծիքով ճկույթին սիրում են, մատնի կրել փոփոխական բնույթ ունեցող մարդիկ, ովքեր հակված են ազարտային խաղերին, պատրաստ են ինտրիգների, ֆլիրտի: