Բաղադրությունը
- Շոկոլադե վաֆլի- 100 գր
- Տխիլ – 150գր
- Նուտելլա – 200 գր
- Դառը (կամ կաթնային) շոկոլադ- 250գր
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը 180 աստիճան տաքացրեք: Տխիլը ջեռոցում չորացրեք 8-10 րոպե:
2. Տխիլը մաքրեք ձեռքով կամ սրբիչով, մանր կտրատեք, վաֆլին նույնպես կտրատեք:
3. Վաֆլին և տխիլը խառնեք իրար, ավելացրեք նուտելլան և ձեռքերով ամրացրեք:
4. 1 թեյի գդալ շոկոլադե զանգվածից գնդեր պատրաստեք, եթե զանգվածը շատ ջրիկ է, ապա դրեք սառցարանը՝ 15-20 րոպե:
5. Պատրաստի գնդակները դրեք սառնարան 45 րոպե:
6. Շոկոլադը եռացող ջրի վրա հալեցրեք, սառեցրեք, հետո ամեն շոկոլադե գնդակը ընկղմեք դրա մեջ: Կոնֆետները պետք է հովանան, այնուհետև կարող եք մատուցել: