Այսօր Positive-ը առաջարկում է ունիվերսալ խմորով կարկանդակներ պատրաստել՝ թավայի մեջ։ Այս խմորը կարելի է նաև ջեռոցում թխվող կարկանդակների համար օգտագործել։ Կարկանդակները պատրաստեք ցանկացած միջուկով։
Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Ձու – 2 հատ
- Ալյուր — 1 կգ․
- Գոլ կաթ — 500 մլ․
- Շաքարավազ — 50 գրամ
- Աղ — 10 գրամ
- Զտված բուսայուղ — 100 մլ․
- Կանաչիով շոգեխաշված կաղամբ
- Թարմ խմորիչ – 30 գր․ կամ չոր՝ 10 գր․
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել։
2. Կաթի մեջ լուծել շաքարավազը, աղը և խմորիչը։
3. Ավելացնել ձուն, բուսայուղը և խառնել։
4. Ավելացնել ալյուրը և խմոր հունցել։
5. Խմորը դնել տոպրակի մեջ և մեկ գիշերով թողնել սառնարանում։
6. Առավոտյան կարող եք օգտագործել միայն կեսը, իսկ մնացածը դնել սառցախցիկը։ Այս խմորը կարող եք երկար պահել սառցախցիկում։
7. Խմորը բաժանում ենք չափաբաժինների և կարկանդակներ ենք ձևավորում կաղամբի միջուկով, կամ ինչ միջուկով որ կկամենաք։
8. Տապակում եք կարկանդակները թավայի մեջ՝ բուսայուղով, կամ ջեռոցում 180 աստիճանի տակ՝ 20-25 րոպե։ Նախքան ձեռոց դնելը, ձվի դեղնուց քսեք։
Բարի ախորժակ։