Մազերը 10 օրում վերականգնելու 4 բնական միջոց

Մազաթափությունը իսկական գլխացավանք է՝ անկախ այն բանից, թե ինչի հետևանք է այն: Positive-ը մազերը 10 օրում վերականգնելու մի քանի բնական եղանակներ է առաջարկում:

Նախևառաջ պետք է պարզել մազաթափության պատճառը: Այն կարող է լինել հորմոնալ անհավասարակշռությունը, վիտամինների պակասը, սթրեսը, անքնությունը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, ծխելը, գենետիկ հակվածությունը, դաշտանադադարը: Ահա մազաթափությունը կանխելու և թափված մազերը վերականգնելու մի քանի խորհուրդ:

Մեդիտացիա

Եթե դուք ուզում եք վերադարձնել ձեր մազերը, օրական 10 րոպե տրամադրեք մեդիտացիային: Դա կթուլացնի սթրեսի մակարդակը և կբարելավի ձեր ընդհանուր առողջական վիճակը: Նստեք խաչաձևած ոտքերով և փակեք աչքերը, կենտրոնացեք ձեր շնչառության վրա: Զգացեք՝ ինչպես եք շնչում: Մտքերը թող հաջորդեն իրար, թուլացեք և շարունակեք շնչել:

Սննդակարգ

Համոզվեք, որ ձեր սնունդը պարունակում է երկաթի, սպիտակուցների, վիտամինների, հանքային աղերի և օմեգա-3-ի անհրաժեշտ քանակություն: Ձեր ամենօրյա սնունդը պետք է պարունակի՝

. 10 բաժին բանջարեղեն

. 2-4 բաժին մրգեր

. 4-5 բաժին հատիկեղեն և կաթնամթերք կամ 2-3 բաժին անյուղ միս

. Ձու, ձուկ, ընկուզեղեն, ավոկադո և սերմեր

. Նույն մթերքը պետք չէ ամեն օր ուտել: Հետևեք, որ ձեր սննդակարգը տարատեսակ լինի:

Մերսում

Գլխամաշկի մերսումը անհրաժեշտ է մազերի աճը խթանելու համար: Մատների ծայրերով դանդաղ մերսեք գլխամաշկը, որպեսզի խթանեք արյան շրջանառությունը: Մերսումն ավարտեք մատները մազերի վրայով իջեցնելով: Կարող եք մերսման համար նաև յուղ օգտագործել, ցանկալի է՝ դա լինի կոկոսի, գերչակի, զեյթունի, նուշի կամ քունջութի յուղ:

Տնական բաղադրատոմս

♦ 4 ունցիա ջուր

♦ Լակրիցայի արմատ

♦ Կռատուկի արմատ

♦ խատուտիկի արմատ

Պատրաստման եղանակը

Լակրիցայի արմատը տրորեք բաժակի մեջ և կիսով չափ ջուր լցրեք: Խատուտիկը և կռատուկը խոհանոցային կոմբայնով մանրացրեք: Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք գլխամաշկին: 24 ժամ պահելուց հետո գլուխը լվացեք: