Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան օգտահաշվում տեղեկացրել է, որ թուրքական արտադրության առաջին էլեկտրական ավտոմեքենան վաճառքի կհանվի 2022 թվականի վերջին:
«Իրականություն կդառնա մեր 60 տարվա երազանքը: Գործարանի կառուցումը ծրագրվում է ավարտին հասցնել 18 ամսվա ընթացքում, իսկ 2022 թվականի վերջում վաճառքի կհանվի թուրքական արտադրության առաջին էլեկտրական ավտոմեքենան»,-հայտարարել է Էրդողանը Բուրսայում գործարանի հիմնարկեքի ժամանակ:
Թուրքիայի նախագահը ավտոգործարանի կառուցման սկիզբը բնորոշել է որպես «ազգային մեգածրագրերի ոսկե օղակ»:
Մեքենան արտադրվելու է «Թուրքական ավտոմեքենաներ» (TOGG) խմբի նախաձեռնությամբ, որի աշխատանքները թուրք առաջնորդը շատ բարձր է գնահատել: