Իննա Խոջամիրյանը՝ Վիկտորյայի գովազդած ներքնազգեստների եւ «Երկուսով» սերիալի մասին

Իննա Խոջամիրյանը մի շարք ծրագրեր ունի, որոնք ցանկանում է այս տարի իրագործել, սակայն համավարակը դանդաղեցնում է աշխատանքի ընթացքը: Թե ինչպես է ստացվել, որ իր ապրանքանիշը գովազդելու համար կրկին համագործակցել է Վիկտորյա Սահակյանի հետ, արդյոք առաջիկայում կվերսկսեն «Երկուսով» սերիալի նկարահանումները, եւ այլ թեմաների շուրջ դերասանուհին զրուցել է BRAVO.am-ի հետ:

«Մինչ կարտադրվեր մեր երրորդ՝ ամառային հավաքածուն, Վիկտորյայի հետ գործնական առաջարկով կրկին խոսեցի: Ուզում էինք միասին ուղիղ եթեր անել Ինստագրամում. դե, կարանտինի թրենդն էր, փոխարենը պայմանավորվեցինք համագործակցել»,-նշել է Իննան:

Վիկտորյա Սահակյանը

Դերասանուհիների շփումն ու համատեղ աշխատանքը հեշտ է ստացվում. «Դժվար թե Վիկտորյային առաջարկեմ այնպիսի ներքնազգեստով լուսանկարվել, որ «ցենզուրայից» դուրս կամ վուլգար կդիտվի: Եվ կարծում եմ՝ եթե որեւէ խնդիր լինի, նա չի հապաղի բարձրաձայնել»:

Զիրոյանը եւ Իննա Խոջամիրյանը

Իննայի հետ խոսել ենք նաեւ ծրագրերից, սերիալային նոր առաջարկից. «Տարեսկզբից անհաշվելի անելիքներ ենք ծրագրել, բայց մի վատ բան կա այս ամենի մեջ. արդեն 2020-ի 7-րդ ամիսն է, իսկ պլանները գործ չեն դարձել, իհարկե, ոչ մեր կամքով: Տա Աստված՝ բոլորն առողջ լինեն. չեք պատկերացնի՝ դա ինչքան կարեւոր է այս պահին: Չնայած՝ մենք՝ հայերս, այդպիսին ենք. մինչեւ փորձանքը չգա քո դուռը՝ չես հավատա: Մեր դերասաններից տեղյակ չեմ, անկեղծ ասած. գուցե եւ այլ նախագծերում են ներգրավված: Ես եւս այլ նախագծի լավ առաջարկ ունեմ, որի մասին հիմա չեմ կարող խոսել: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ «Երկուսով» սերիալը չի շարունակվի. հույս ունենք առաջիկայում լավ նորությունների»: