«Բժշկության հանդեպ սեր ունի». Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի որդու 6-ամյակն ու նախասիրությունները

Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի որդին երեկ դարձել է 6 տարեկան: Դերասանուհին Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ որդու` Ալեքսանդրի ծննդյան օրը նշել են հինգ հոգով:

«Համաճարակային իրավիճակից դրդված` հյուրեր չունեցանք, վախեցան և չեկան: Քանի որ տղաս ջուր շատ է սիրում, գնացինք բացօթյա լողավազան, որտեղ անցկացրինք մեր օրը»,-նշեց նա:

Դերասանուհու խոսքով` տարեդարձի տորթը լեգոների թեմատիկայով է եղել: Ալեքսը հատուկ նվեր չի խնդրել, բայց առանց նվերի չի մնացել. «Շատ է սիրում լեգոներ հավաքել, դրանցից բացի նրան այլ խաղալիք չի հետաքրքրում: Այսօր էլ շատ նվերներ ենք գնել իր համար: Նաև բժշկության հանդեպ սեր ունի»:

Շողերը նաև վերհիշեց, որ որդուն ի պատիվ պապիկի են Ալեքսանդր անվանակոչել: