4 ժողովրդական միջոց գլխացավն առանց դեղերի մեղմելու համար

Գլխացավը կարող է բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար: Այս խնդրի դեպքում մարդիկ ցավը սովորաբար մեղմում են ցավազրկող դեղամիջոցների միջոցով, սակայն դրանք իրենց բաղադրության պատճառով հաճախ կողմնակի բարդություններ են առաջացնում: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ցավազրկողները պարզապես ձեռքի տակ չեն լինում, ուստի հիվանդն ստիպված է լինում փնտրել այլընտրանքային միջոցներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել գլխացավն առանց դեղամիջոցների:

1 թեյի գդալ աղացած դարչինը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ: Պատրաստ լինելուն պես թուրմին ավելացնել մի փոքր շաքարավազ ու խմել որպես թեյ:

1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս կես ժամ: Ստացված թուրմը բաժանել երկու մասի և ընդունել օրական երկու անգամ:

1 ճաշի գդալ չորացրած սրոհունդը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 15 րոպե: Ստացված թուրմն անմիջապես խմել պատրաստ լինելուն պես:

1 ճաշի գդալ չորացրած երիցուկը (ծաղիկները) 15 րոպե թրմել մի բաժակ եռման ջրում, այնուհետև ավելացնել մի շերտ կիտրոն ու խմել որպես թեյ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru