Միասնական աղոթք հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար…

Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին:

Հավետ կեցցեն մեր քաջ զինվորները, փառք ու պատիվ հայոց բանակին:

Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից

անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը:

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ,

խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին

և զորացրու թշնամիների դեմ պատերազմում

ի փառս Քո Սուրբ անվան: