Չորս երեխաների մայրը գանգատվում էր գլխացավից, իսկ 2 օր անց նա տանջանքներով մահացավ

Ծանոթացեք, Լի Բրոդվեյն է ԱՄՆ Հյուսիային Կարոլինայից՝ չորս երեխաների մայրը։

Նա ծնվել է Գերմանիայում, որտեղ հայրը ծառայում էր օդուժում։ Երբ ընտանիքը վերադարձավ  Միացյալ Նահանգներ, Լիին ուղարկում են Արևմտյան Շառլոթի միջնակարգ դպրոց։ Այնտեղ Լին ծանոթանում է Էրիկին՝ իր կյանքի ամբողջ սիրուն։ Տարիներ անց նրանք ամուսնանում են։ Լին և Էրիկը երջանիկ համատեղ կյանք են վարում, որը տևում է մինչև այն պահը, երբ ճակատագիրը անսպասելի շրջադարձ է անում։

2017-ի ապրիլի 1-ին Լին սկսում է գանգատվել ուժեղ գլխացավից։ Նա միշտ էլ տառապում էր միգրենից, բայց այս անգամ բոլորովին ուրիշ ցավ էր նրան անհանգստացնում։

 

Էրիկը հնարավորինս արագ կնոջը տեղափոխում է հիվանդանոց։ Մեքենայում Լին բառի բուն իմաստով գալարվում էր ցավից։ Պարզ էր, որ նրա վիճակը շատ ծանր է։ Բայց որքա՞ն ծանր։

Հիվանդանոցում Լիին անմխիթար ախտորոշում են տալիս՝ գլխուղեղի անևրիզմ՝ արյունատար անոթների հիվանդագին լայնացում։

Հակառակ Լիի տառապանքներին, բժիշկները հույս էին փայփայում, որ նրա վիճակն այնքան էլ ծայրահեղ չէ։ Ենթադրում էին, որ խնդիրը կարելի է հաղթահարել անհապաղ վիրահատությամբ։  Այդ կանխատեսումը Էրիկին սփոփեց։

Սակայն հարաբերական ապահովությանը գալիս է փոխարինելու դատարկության զգացումը․բանն այն է, որ մի քանի ժամ անց ամուսնուն հայտնեցին, որ կնոջ վիճակը սկսել է բարդանալ։

Բժիշկները չկարողացան Լիին ինչ-որ բանով օգնել։ Ապրիլի 3-ին՝ հիվանդանոց տեղափոխելուց 2 օր անց Լին վախճանվեց։

Նրա երեխաները՝ 22-ամյա Ադաիրը, 16-ամյա Ավերին, 10-ամյա Ալեքսն ու 8-ամյա Ադրիանը չեն կարողանում ուշքի գալ կատարվածից։ Երեխաների համար մոր մահը անսասելի հարված էր։ Նրանցից ոչ մեկը տանը չէր, երբ Լին հանկարծ վատացավ։ Միայն չափազանց ուշ երեխաներն իմացան մոր վիճակի ամբողջ ծանրության մասին։