Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը

Ժամանակին աղը շատ թանկարժեք ապրանք էր համարվում, այսօր սակայն այն մեր խոհանոցի անբաժան մասն է կազմում։ Բայց չնայած որ ուտեստների մեծ մասն անհնար է առանց աղի պատկերացնելը, միևնույնն է, շաքարի հետ միասին այն «սպիտակ մահ» են անվանում։ Սակայն պետք չէ թերագնահատել այն։ Читать далее «Աղի կիրառությունը կենցաղում. լվանում ենք ապակիները, փայլեցնում զարդերն ու վերացնում տհաճ հոտերը»

Չորս պարզ ու արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս արյունը մաքրելու համար

Մարդու առողջական վիճակն ու ինքնազգացողությունն անմիջականորեն կախված են նրա արյան մաքրությունից, սակայն  մարդիկ ոչ միշտ են առողջ կենսակերպ վարում, ինչի հետևանքով էլ օրգանիզմը ոչ միշտ է կարողանում ինչպես հարկն է զտել ու մաքրել արյունը։ Սա հանգեցնում է արյան մեջ տարատեսակ տոքսինների ու վնասակար նյութերի կուտակման, որոնք էլ կարող են դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ։ Читать далее «Չորս պարզ ու արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս արյունը մաքրելու համար»

Վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել մաշկային արտասովոր փոփոխություններով

Իմունային համակարգի խանգարումները, որոնց թվում են բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ, կարող են դրսևորվել ամենատարբեր ախտանշաններով, որոնք իմանալը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել և կանխել լուրջ բարդությունների զարգացումը։ Շատ հաճախ այդ հիվանդությունները դրսևորվում են մաշկային փոփոխություններով, որոնք մարդիկ հազվադեպ են ասոցացնում լուրջ խանգարումների հետ, ինչն էլ հանգեցնում է խնդրի հետագա բարդացման։ Читать далее «Վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել մաշկային արտասովոր փոփոխություններով»

Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ կաթնամթերքի չարաշահումը

Կաթն ու կաթնամթերքը միշտ համարվել են օգտակար մթերք, ուստի մասնագետները խորհուրդ էին տալիս սննդակարգն անպայման հարստացնել նման մթերքով, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում կաթնամթերքի վնասակարության ու հնարավոր վտանգավոր հետևանքների մասին։ Читать далее «Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ կաթնամթերքի չարաշահումը»

«Երբ բռնությամբ խուժում են քո տուն, միակ ճանապարհը պայքարն է». Նազենի Հովհաննիսյան

Տավուշի սահմանին երեկվանից Ադրբեջանի կողմից իրավիճակը պարբերաբար սրվում է, ինչին հայկական զինված ուժերը տալիս են համարժեք պատասխան: Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս առիթով գրառում է կատարել՝ նշելով, որ աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է: Читать далее ««Երբ բռնությամբ խուժում են քո տուն, միակ ճանապարհը պայքարն է». Նազենի Հովհաննիսյան»

«Գուցե ավելի բաց կադրեր էլ ստանանք». Օլյա Հակոբյանի նոր լուսանկարները

Օլյա Հակոբյանը գայթակղիչ լուսանկարներով է հարստացրել իր պորտֆոլիոն: Դերասանուհին նոր ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ նշել, թե որն է ֆոտոխցիկի առջեւ անկեղծանալու իր սահմանը: Читать далее ««Գուցե ավելի բաց կադրեր էլ ստանանք». Օլյա Հակոբյանի նոր լուսանկարները»

Հեքիաթային հարսանիքից՝ հիվանդանոց. մոդել Մարիամ Հայրապետյանի հարսանիքը տան պայմաններում ու միջադեպը

Մոդել Մարիամ Հայրապետյանն օրերս ամուսնացել է: Նա հարսանեկան ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, թե ինչպես են տան պայմաններում հեքիաթային միջոցառում կազմակերպել և ինչու է օրն ավարտվել հիվանդանոցում: Читать далее «Հեքիաթային հարսանիքից՝ հիվանդանոց. մոդել Մարիամ Հայրապետյանի հարսանիքը տան պայմաններում ու միջադեպը»

«Վեճերն անպակաս են, թեև առանց իրար ապրել չեն կարող». Իրինա Թովմասյանի աղջիկների հետ նոր ֆոտոշարքն ու հպարտանալու առիթը

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը դուստրերի`Ալյայի և Մարիայի հետ ֆոտոշարք  է արել, որը տրամադրել է Tert.am Life-ին: Читать далее ««Վեճերն անպակաս են, թեև առանց իրար ապրել չեն կարող». Իրինա Թովմասյանի աղջիկների հետ նոր ֆոտոշարքն ու հպարտանալու առիթը»

Լիդուշիկի 21-ամյակն ու կարևոր նվերը

Երգչուհի Լիդուշիկն օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Թեև շատերն առ այսօր նրան ընկալում են իր մանկական կատարումներով, երգչուհին արդեն 21 տարեկան է:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիդուշիկը պատմեց, որ օրն անցկացրել է ընտանիքի անդամների հետ քաղաքից փախչելով:

«Վերջին տարիներին հիմնականում ընտանիքիս անդամների հետ եմ նշել ծնունդս: Հիմա վտանգավոր շրջան է, վախենում ենք տատիկիս համար: Հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ որոշեցինք ընտանիքով 2 օրով գնալ Դիլիջան, հանգստանալ և նշել ծնունդս: Կտրվեցինք քաղաքի առօրյայից, բայց հատուկ ծնունդ չենք նշել, պատրաստություն չենք տեսել,- ասաց երգչուհին ու հավելեց, որ ինքն իր տարեդարձին հատուկ պատրաստվելու սովորություն չունի: -Եղել են տարիներ, երբ տարեդարձս նշել ենք շնորհանդեսով, համերգով, սովոր եմ այդ օրը ևս ժողովրդի հետ լինել, բայց չեմ առանձնացնում այն»:

Լիդուշիկն ասաց, որ կցանկանար նախորդ տարի 20-ամյակը մեծ տոնել, սակայն հյուրախաղերով Ֆրանսիայում էր, չստացվեց:

Երգչուհուն հատուկ անակնկալ չեն մատուցել: Ասում է՝ միշտ փչացնում է իրեն մատուցվող անակնկալը. «Սովորաբար փչացնում եմ ինձ մատուցվող անակնկալները. մի քանի տարի եղել է, որ ընկերներս որոշել են գալ, անակնկալ անել, ես միշտ գլխի եմ ընկել ու ասել, որ պետք չէ: Անակնկալը կստացվի, երբ չկասկածեմ, բայց միշտ հասկանում եմ»:

Իր ստացած նվերներից Լիդուշիկն առանձնացրեց ծնողների նվերը՝ էլեկտրական դաշնամուր. «Քանի որ սենյակս ձևափոխել ենք, այն կհամալրվի նաև դաշնամուրով: Մենք տանը դաշնամուր ունենք, սակայն սա ավելի  համար տարբերակ է, քանի որ ականջակալներով է, նեղություն չեմ տա, չեմ մտածի՝ ինչ-որ մեկը քնած է, տանը հյուր կա»:

Լիդուշիկն ասաց, որ այս տարի լսարանը, կարծես, հասկացավ, որ ինքը մեծացել է» «Գուցե 20-ամյակս էլ այդքան տպավորիչ չէր, այս տարի կարծես ավելի շատ ընկալեն, որ 21 տարեկան դարձա: Ամեն դեպքում, կարծում եմ, ինձ միշտ փոքր են ընկալելու, նույնիսկ ինձ հետ նկարահանվող մարդիկ չեն պատկերացնում, որ ես կարող եմ այդ տարիքի լինել: Անհնար է դրանից ազատվելը,- ասաց նա ու հավելեց, որ չնայած հորդորներին՝ բեմական անունը փոխելու իմաստ չի  տեսնում,- եթե փոխեի, շուտ պետք է փոխեի՝ 16-17 տարեկանում: Հիմա, միևնույն է, այդ անվամբ են ընկալելու: Դա իմ բեմական անունն է, իսկ անձնագրով անունս Լիդա է»:

Читать далее «Լիդուշիկի 21-ամյակն ու կարևոր նվերը»