Ձվի կճեպի օգտակարությունը

Ներկայումս ձվի կճեպը փորձարկվում է որպես քրոնիկական վերքերի բուժման միջոց՝ հայտնում է։

Եվրոպացի գիտնականների խոսքով՝ կճեպի ներսի մակերևույթի թաղանթը ունի բուժիչ հատկություններ, և հետազոտողները արդեն դրա հիման վրա ստեղծել են վիրակապային նյութ:

Նախնական արդյունքները ցույց են տվել, որ ձվի կճեպը արագացնում է քրոնիկական վերքերի բուժումը՝ մաշկը ապահովելով վերականգնման համար անհրաժեշտ սպիտակուցներով:

Ձվի վերամշակված կճեպից պատրաստված վիրակապերը ունեն բավականին ցածր արժեք և օգնում են վերքը պաշտպանել մանրէներից՝ արագացնելով բուժումը: