Հմայիչ․ Մարինկա Խաչատրյանի ձմեռային լուքը

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարինկան սեւ հուդի է կրում, որը համադրել է նույն գույնի գլխարկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Մարինկան սպիտակ, համարձակ դեկոլտեով զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը, ընտրել ընդգծված շպար։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Տարբերվող», «Նրբություն»։