«Թեւ ու թիկունք»․ Քրիստինե Եղոյանի եւ քույրիկի գրկախառնությունը

Երգչուհի Քրիստինա Եղոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է քրոջ՝ նարեի հետ։

 

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում քույրերը ջերմ գրկախառնված են։ Նրանք կրում են սեւ գույն հագուստ։ Երգչուհին, որն առաջին անգամ մայրացել է անցած տարի, արձակել է մազերը, նախընտրել է նուրբ շպար։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ «Ճի՞շտ է որ… Ուրեմն, մեկնաբանություններում գրում եք ՃԻՇՏ Է, ՈՐ………… -ով սկսվող ձեր հարցերը, իսկ մենք պատասխանում ենք ճիշտ է այն, թե ոչ», — գրել է նա, իսկ հետեւորդները գրել են իրենց հետաքրքող ամենատարբեր հարցերն ու դրական մեկնաբանությունները․ «Ամենասիրուն քույրեր», «թեւ ու թիկունք»։

Նշենք, որ ավելի վաղ Քրիստինան դստեր հետ ֆոտոշարքից լուսանկար էր հրապարակել։ Կադրում մայր ու դուստր միանման հագուստ էին կրում։ Քրիստնան լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի մաման ու դուստրը», «երկու արքայադուստր»։