4 միֆ կնճիռների մասին, որոնց վաղուց պետք չէ հավատալ

Միֆ №1.  յուղոտ մաշկն ավելի դանդաղ է ծերանում

Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ մխիթարել է իրեն այս «փաստով», երբ դեմքին տեսել է հերթական պզուկը եւ լայնացած ծակոտիները փակել տոնային քսուքով։ Սակայն փաստն այն է, որ էլաստինի եւ կոլագենի մանրաթելերը ոչ մի կերպ կախված չեն ճարպագեղձերի ակտիվությունից: Այնպես որ, չենք հանգստացնում մեզ եւ ամեն կերպ պաշտպանում ենք մաշկը ծերացումից:

Միֆ №2. մաշկը սովորում է քսուքին եւ դադարում է աշխատել

Այն վարկածը, որ մաշկը սովորում է քսուքի բաղադրիչներին չունի որեւէ ապացույց։ Բայց կան համոզիչ փաստարկներ, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է եւ պահանջում է հատուկ մաշկի խնամք։ Եվ եթե բախտ է վիճակվել գտնել «ձեր» քսուքը եւ օգտագործելուց հետո շատ նկատելի ազդեցություն տեսնել, չարժե հրաժարվել դրանից հօգուտ որեւէ նորության։

Միֆ №3. որքան քիչ ժպիտ, այնքան քիչ կնճիռներ

Դա չի վերաբերում միայն ժպիտին։ Ցանկացած միմիկա, ընդհանուր առմամբ, հանգեցնում է ծալքերի ձեւավորման։ Այնպես որ, եթե դուք շրջեք դեմքի մռայլ արտահայտությամբ, միեւնույն է, ծերությունից չեք խուսափի։

Առասպել №4. որքան շուտ սկսեք օգտագործել հակատարիքային միջոցներ, այնքան ավելի լավ

Հերթական առասպելն է, քանի որ շիճուկը, քսուքը կամ այլ միջոցները պետք է բավարարեն մաշկի ընթացիկ կարիքները։ Դա կարելի է համեմատել այն փաստի հետ, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն աստիճանաբար։ Հետեւաբար, հակատարիքային միջոցները, որոնք կօգտագործեք ոչ ճիշտ ժամանակին, ոչ մի ազդեցություն չեն ունենա։