Վստահ ենք, որ այս խորհուրդները հաստատ պետք կգան: Պարզապես պետք է փորձել տնային մաքրության այս միջոցները…
1. Մաքուր թեյնիկ: Թեյնիկի մեջ հավասար քանակի ջուր և քացախ լցրու: Միացրու և սպասիր, մինչև ջուրը բավականաչափ տաքանա: Անջատիր թեյնիկը և նույն պրոցեդուրան մի քանի անգամ կրկնիր:
Թավան խոհանոցային աղով շփիր, հետո սրբիր թղթե սրբիչով:
3. Փայլող ծորակներ: Մոմապատ թուղթը քրոմապատ ծորակները փայլեցնելու հրաշալի միջոց է:
4. Մաքուր ջեռոց: Որպեսզի ջեռոցը նորի տեսք ունենա, դրա դրսի մասը սրբիր ձիթապտղի յուղի մեջ թաթախված սրբիչով: Յուղի մնացորդները մաքրիր մաքուր կտորով:
5. Բաժակների փառի դեմ միջոց
Հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնիր: Խառնուրդը լցրու բաժակի մեջ և թող 1 ժամ:
Հետո պարզապես բաժակը լվա խոհանոցային սպունգով:
6. Կտրատելու տախտակ: Փայտե կտրատելու տախտակը մաքրելու համար դրա վրա մի կտոր մագաղաթյա թուղթ դիր, վրան լավ աղ լցրու և արդուկիր 1 րոպե:
7. Սպիտակափայլ վաննա: Երեկոյան վաննան տաք ջրով լցրու և մեկ բաժին թթվածնային սպիտակեցուցիչ լուծիր, իսկ առավոտյան վայելիր արդյունքը:
8. Տհաճ հոտերի դեմ միջոց
Բազմոցը տհաճ հոտից ազատելու համար 1 ճ/գ սոդա և 10 կաթիլ լավանդայի յուղ լուծիր 2 բաժակ ջրի մեջ: Այս խառնուրդը լցրու հեղուկացրի մեջ և օգտագործիր:
9. Խոհանոցային մաքուր սպունգներ: Պլաստիկե տարայի մեջ 2 ճ/գ խոհանոցային աղ և 2 բաժակ տաք ջուր խառնիր: Սպունգներն ամբողջ գիշեր թող այդ լուծույթի մեջ:
10. Կոտրված ձվեր: Նման դեպքում ձվի վրա աղ լցրու և թող 15 րոպե: Հետո պարզապես ձուն թղթե սրբիչով մաքրիր մակերևույթից:
11. Իդեալականորեն մաքուր լվացարանակոնք: Լվացարանակոնքն աղով և կիտրոնով շփելու դեպքում այն կփայլի ինչպես նորը:
12. Ազատվիր այրված յուղից
Թավայի մեղ ոչ մեծ քանակությամբ աղ լցրու և վրան ջուր լցրու: Թող 15 րոպե: Թավան հեշտությամբ կմաքրվի:
13. Փայլող բաժակներ: Փորձիր բաժակները քացախով լվալ: Կզարմանաս՝ դրանք ինչպես կմաքրվեն: Միայն թե չմոռանաս հետո բաժակները հոսող ջրի տակ լվանալ: