Երկար տարիներ տարբեր գրաֆիկներով և բարձր եկամուտով աշխատել եմ, բայց… Իրինա Թովմասյանի անկեղծ խոստովանությունը

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.


«Երջանկություն է, երբ սիրում ես աշխատանքդ։

Ասեմ ավելին ոչ թե սիրում ես այլ հաճուք ստանում յուր. պահից, վայելում ես ընկերներիդ։ Ախր չէ որ յուրաքանչյուրի լավ կյանքի գրավականը իր աշխատանքն է, և այն թե որքանով է նա իր աշխատանքը կատարում հաճույքով։

Ես պետք է ասեմ որ այն երջանիկներից եմ։
Ես երկար տարիներ տարբեր գրաֆիկներով և ինչու չէ նաև համեմատաբար ավելի բարձր եկամուտով աշխատել եմ, բայց ինչ խոսք չեմ հասցրել վայելել այն ժամանակը որը իմն էր։

Իսկ հիմա, երբ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով և հասցնում եմ աշխատել և լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ, և ընտանիքի հետ, և կատարել գնումներ և այն ամենը ինչը սովորաբար զբաղված գրաֆիկով մարդիկ այսպես ասած երազում են անել, դա իրոք երջանկություն է ինձ համար»: