Աչքերիս դիմաց դա տեղի ունեցավ, կինս ու տղաս մահացան. Սամվել Սարգսյանի ողբերգությունը (տեսանյութ)

Դերասան Սամվել Սարգսյանը Areg TV-ի  «Տեսլական» հաղորդման շրջանակներում պատմել է իր կյանքի մեծագույն ողբերգության մասին:

Նա կորցրել էր կնոջը և որդուն 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ:  Դերասանի խոսքով՝  նրանք տանն էին, իսկ ինքը այդ պահին թատրոնում էր:

«Վազեցինք դուրս, տեսա, թե ինչպես էր դիմացի 7-հարկանի շենքը հողին հավասարվեց, շտապեցի դեպի մեր տուն, մեր շենքն էլ չկար, բոլորը մահացել էին: Մեկ ամիս փնտրում էի, անդադար փորում է, հույս ունեի, որ, միգուցե, տանը չլինեն, սակայն տղաս հիվանդ էր, մայրն էլ կողքն էր: Հետո գտա տան դուռս, բանալից տան կողմից էր: Հասկացա, որ չկան: Նրանցից այդպես էլ ոչինչ չգտա, խաղալիքներ ու կնոջիցս իրեր դրեցի, որպեսզի ես էլ տեղ ունենամ գնալու ու խունկ վառելու»:

Սամվել Սարգսյանի խոսքով՝ սա էլ իր ճակատագիրն է, սակայն մենակություն որևէ մեկն էլ չի ընտրում: