Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram- ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված սկանդալային տեսանյութին, որում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսում է գերիների մասին, ասելով. «Գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»։
«Գերիների մասին մեկի տխմարագույն արտահայտությամբ վիդեո տեսա ՝ խախտվեցի ․․․ ասում էր ՝ նրանք իր համար մարդ չե՞ն, էլ չկա՞ն ․․․ լո՞ւրջ: ա ինչ էիք ասում, որ հետ եք երելու տղերքին, բա ինչի՞ են մինչև հիմա քաղաքացիներին խոշտանգում ու գերի վերցնում, որ դուք ասեք՝ մա՞րդ չէին:
Նման «վերնախավ» դուշմանիս չեմ ցանկանա ․․․ անեծք էր եկավ կպավ Երկրիս ․․․ ձերը երեխա է, իսկ գերի ընկած երեխեքը չէ՞ ․․․ », – գրել է Նազենի Հովհաննիսյանը։
Video Player