Շուշան Երիցյանը ակնարկել է, որ ցանկանում է երեխա ունենալ

Մոդել, դերասանուհի Շուշաննա Երիցյանի կյանքում այնպիսի շրջան է, որ ոչ հարցազրույց է տալիս, ոչ փորձում է երևալ էկրաններին, հիմա ինչը նա ցույց է տալիս, դա իր առօրյան է։

Նա չի թաքցնում որ անձնական կյանքում փոփոխություններ կան, վերջերս էլ ցույց էր տվել սիրելիի ձեռքը։ Ինչ խոսք, ասեք որ բավականին պրոգրես է, վերջապես մարդիկ համոզվեցին, որ մոդելը սիրելի ունի։

Իսկ ակտիվությունը պահում է ֆեյսբուքյան հարց ու պատասխանի շնորհիվ, օրինակ վերջերս պատասխանել է հետևորդների մի քանի հարցին․ նրանցից մեկը հետաքրքրվել է, թե ինչու կրկին շիկահեր չի դառնում․ Շուշանը նշել է, որ հիմա այդ գույնը իր ներաշխարհին չի համապատասխանում։

Հավանաբար դերասանուհուն հարցրել են հղիության մասին։ Նա փակել է հարցը և տեղադրել լուսանկար, որտեղ հրեշտակը երեխա է գրկում։


Դերասանուհին ակնարկել է, որ փոքրիկի է սպասում: