Մեծ կաթսայով կոտլետ՝ առանց շատ գումար ծախսելու․ համեղ, հյութեղ, ախորժելի ու օգտակար

Եթե ուզում եք, որ մսից կոտլետները ձեզ մոտ նույնպես ստացվեն հյութեղ, նուրբ, ախորժելի, ուրեմն կիրառեք այս բաղադրատոմսը։ Հաշված րոպեների ընթացքում քիչ բաղադրիչներից լավագույն ընթրիքը կհայտնվի ձեր սեղանին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • աղացած միս, ցանկացած տեսակի՝ 600գ
  • սոխ, կարտոֆիլ, գազար՝ յուր․ 1 հատ
  • դդմիկ՝ 1 – 2 հատ
  • կարտոֆիլ՝ 2 – 3 հատ, շոգեխաշելու համար
  • բատոն հաց՝ 4 կտոր
  • կաթ՝ 70 մլ
  • սպիտակաձավար՝ 1ճ․գ․
  • աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչի, սխտոր

Պատրաստման եղանակ․

Կաթը լցնել հացի վրա և թողնել, որ փափկի։

Աղացած մսին ավելացնել բլենդերով մանրացրած կամ աղացած 1 հատ կարտոֆիլը, դդմիկը, գազարը, սխտորն ու սոխը։

Խճողակին ավելացնել սպիտակաձավարը, համեմունքները, մանր կտրատած կանաչին, նաև կաթով հացը։

Թողնել 10 րոպե։

Աղ ավելացնել անմիջապես կոտլետները ձևավորելուց առաջ։

Տապակել կոտլետները յուրաքանչյուր կողմից՝ մինչ գեղեցիկ ոսկեգույն ստանալը։

Մնացած կարտոֆիլը կտրատել, դասավորել կաթսայի մեջ։ Դնել կոտլետները և մի քիչ ջուր լցնել։ Շոգեխաշել  10 – 15 րոպե։

Բարի ախորժակ։