Ահա կարտոֆիլի ֆրի պատրաստելու բաղադրատոմսը՝ առանց մի կաթիլ ձեթի․ կարող եք պատրաստել նաև երեխաների համար

Ահա կարտոֆիլի ֆրի պատրաստելու բաղադրատոմսը՝ առանց մի կաթիլ ձեթի․ Երեխաների սիրելի ուտեստն այլևս վնասակար չի համարվի:

Հավանաբար չկա մի երեխա, որ չպաշտի կարտոֆիլի ֆրին։
Ահա, սիրելի մայրիկներ, ձեր բալիկների ցանկալի ուտեստը կարող եք պատրաստել այս պարզ բաղադրատոմսով․ այսպես դուք կխուսափեք վնասակար համարվող ձեթից։

Ինչ է հարկավոր

Կարտոֆիլ — 5–7 հատ
Ձու— 2 հատ
Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Կարտոֆիլը մաքրեք և կտրտեք ձողաձև՝ մոտ 1սմ հաստությամբ։

2. Ձվի սպիատկուցն առանձնացրեք դեղնուցից, ավելացրեք մի քիչ աղ և համեմունքներ ու հարեք։

3. Կարտոֆիլները թաթախեք հարած սպիտակուցի մեջ։

4. Ջեռոցի ամանի մեջ դրեք պերգամենտը և վրան շարեք կարտոֆիլը՝ ինչպես պատկերված է նկարում։

6. Տաքացրեք ջեռոցը մինչև 200 °C և կարտոֆիլով ամանը դրեք մեջը։ 5-7 րոպե անց պերգամենտը հանեք և կարտոֆիլը կրկին եփեք ջեռոցում՝ մինչև կոսկեգունի։

Ահա և վերջ։ Արդյունքը ձեզ կզարմացնի, իսկ ձեր երեխաները շատ գոհ կմնան։

Բարի ախորժակ։