Ցուլե՛ր, պարզվում է՝ դուք իրոք բացառիկ եք

Ցուլերը սիրում են ամենաորակյալն ու ամենաթանկարժեքը: Եթե նրանք ընտրում են, ապա՝ ողջ կյանքի համար: Դա բացատրվում է նրանց կայուն բնավորությամբ:

Աշխատեք երբեք չնեղացնել Ցուլերին, նրանք դա երբեք չեն մոռանում, չնայած, որ հիշաչար չեն և քեն չեն պահում:

  • Ցուլերը մշտապես ճիշտ են հաշվարկում քայլերը և բոլոր իրավիճակներից հաղթող են դուրս գալիս:
  • Ցուլերը շատ առատաձեռն են, նրանք սիրում են գումար ծախել իրենց սիրելիների համար: Նրանք շատ մեծահոգի են:
  • Ցուլերը պաշտում են իրենց տունը: Ջանում են իրենց տունը դարձնել հնարավորինս հարմարավետ; Նրանց տունը հեքիաթային տնակ է հիշեցնում, որտեղ մտնելիս լցվում ես ուժեվ և հանգստանում ես:
  • Ցուլերը շատ կատակասեր են: Նրանք սիրում են ծիծաղել: Սիրում են, երբ շուրջը բոլորի տրամադրությունը բարձր է:
  • Ցուլերը երբեք ցույց չեն տալիս, որ ինչ որ բանից վախենում են, ոչ այն պատճառով, որ պարծենկոտ են, այլ որպեսզի մտերիմներին չծանրաբեռնեն իրենց վախով:
  • Ցուլերը շատ աշխատասեր են: Ցուլերը շատ նպատակասլաց են: Նրանց աչքից ոչինչ չի վրիպում:
  • Ցուլերը շատ բարի են: