«Մի տարեկան մարդ ու կնիկ ենք»․ Արուս Տիգրանյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

Լրագրող, հեռուստահաղորդավարուհի Արուս Տիգրանյանն ամուսնու հետ մեկնել է հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է ջերմ լուսանկարներով։

Իր Instagram-ում հրապարակված կադրերում Արուսն ու նրա ամուսինը պատկերված են լողափին։ Ամուսինները ջերմ գրկախառնված են։ Հաղորդավարուհին կրում է բաց երանգի զգեստ։ Նրա մազերը հավաքված են, իսկ կերպարը համադրել է արեւային ակնոցի հետ։ «Մի տարեկան մարդ ու կնիկ ենք: Լիքը հուզիչ բաներ կգրեի, բայց ճամփեքին ենք) Գնում ենք Դալիի հայրենիք` Ժիրոնա: Հենց հասնենք, ձեր շնորհավորանքները կկարդանք», — հրապարակմանը կից գրել է Արուս Տիգրանյանը։

«Էսօր աշխարհի ամենաԿյանքիկտոր մարդու, ավելի կոնկրետ` իմ մարդու ծնունդն ա։ Ինչքան որ քարթու ա ամուսնուն «մարդ» ասելը, էդքան էլ կայֆ ա, երբ էս մեծ աշխարհում դու ունես քո մարդուն: Իմ կյանքը էնքան անգույն կլիներ առանց իրա, լուրջ աշխարհի ամենախելացի, ամենատաղանդավոր ու ամենահոգատար մարդն ա Հարութը, ուզում եմ բոլոր օրերը մենակ երջանկություն ու լիքը ժպիտներ բերեն քեզ, ահավոր շատ, անսահման շատ եմ քեզ սիրում, շնորհավոոոոո՜ր կյաաանքս», — ավելի վաղ՝ ամուսնու ծննդյան օրն իրեն հատուկ ձեւով շնորհավորել էր հաղորդավարուհին։