Իննա Խոջամիրյանը նոր սիրելի ունի՞ (լուսանկար, տեսանյութ)

Ներկաների թվում էր նաեւ դերասանուհի Իննա Խոջամիրյանը:

Ըստ ականատեսների՝ Իննան բավական երջանիկ տեսք ուներ, ավելին՝ նա միայնակ չէր: Պարբերաբար երեկոյի ընթացքում նրան էր մոտենում մի երիտասարդ:

Նշենք, որ երիտասարդը հանրային դեմք չէ: Մինչ այդ Իննայի կյանքում միայն հանրությանը հայտնի տղամարդիկ էին:

Իննան նախ նշանադրվել էր երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ:

«Սա իմ կյանքում գեղեցիկ շրջափուլ էր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե իմ կողակցին, թե բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի այդ փուլում իմ կողքին են եղել: Դա առաքելություն էր իմ կյանքում, որը ես գնահատում եմ շատ:

Դա իմ կյանքում եղել է անկեղծ եւ այդպես էլ ավարտվել է: Հայկի հետ միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ, նա իմ կյանք էր եկել անձնականը հանրայինից սահմանազատելու առաքելությամբ, սովորացրել էր անձնականը փակ պահել: Նա այլ առաքելություններ էլ է կատարել, հույս ունեմ՝ ես էլ եմ տվել նրան շատ բան, ոչ միայն վերցրել եմ:

Ինքս շատ բան եմ վերցրել մեր հարաբերություններից, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ իմ անձնական հարաբերությունները ոչ մի պարագայում այլես հանրային չեն լինելու, որովհետեւ դա իմ սայթաքումն էր» (Tert.am.life Liferoom):

Հետագայում Իննան հանդիպում էր դերասան Վահե Զիրոյանի հետ, սակայն այդ հարաբերությունները նա երբեք չէր մեկնաբանում:

Ի դեպ, պրեմիերային ներկա էր նաեւ Վահե Զիրոյանը: