Գուրգեն Դաբաղյանի եւ կնոջ ջերմ գրկախառնությունը

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարներով, որում պատկերված է կնոջ՝ Իննայի հետ։

Իր ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, զույգը գտնվում է օդանավակայանում։ Ամուսինները ջերմ գրկախառնված են։ Գուգենը հրապարակմանը կից գրել է․ «Գնացինք»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Գուրգենը պատկերված էր կնոջ՝ Իննայի ու դստեր հետ։ Երգիչը գրկել էր փոքրիկ դստերը, լուսանկարի մեկնաբանություններում օգտագործել «ընտանիք» հեշթեգը։ Մյուս լուսանկարում երգիչը պատկերված էր դստեր հետ, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Իմ արքայադուստր»։