Ինչ կլինի, եթե զուգարանի բաքի մեջ քացախ լցնեք

Կիրառում սոդայով

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 բաժակ 9%-անոց սեղանի քացախ
  • Կերակրի սոդա կամ յոդի լուծույթ

1 բաժակ մինչև 40°C տաքացված քացախը խառնել սոդային (յոդին): 200 գ. քացախի համար կպահանջվի 1 ճ. գ. սոդա, եթե յոդ եք օգտագործում՝ 1:1 համամասնությամբ: Ստացված խառնուրդը մի քանի ժամով լցնել ջրի բաքի մեջ: Ավելի լավ է՝ դա երեկոյան անել, որպեսզի լուծույթը ամբողջ գիշեր մնա ջրի բաքի մեջ: Արդյունքի ամրապնդման համար կարելի է պրոցեդուրան մի քանի անգամ կրկնել:

Կիրառում առանց սոդայի

Բաքի ջուրը դատարկեք, ծորակը փակեք: Չոր կտորով սրբեք բաքի ներսի մասը և առատ քացախով թրջված անձեռոցիկ դրեք կեղտոտ մասի վրա: 2-6 ժամ անց փառը կարելի է քերիչով մաքրել (ոչ մետաղական):

Ինչ է անում քացախը

  • Լուծում է կրաքարային փառը
  • Մետաղական մասնիկները մաքրում է ժանգից
  • Ինքն էլ ցնդելով՝ քացախը վերացնում է տհաճ հոտերը
  • Լուծում է մեզի քարը
  • Վերացնում է շիգելա (դիզենտերիայի հարուցիչ) և աղիքային ցուպիկի բակտերիաները: