Հայտնի կանայք, ովքեր ամուսնալուծությունից հետո գտել են իրենց նոր սիրուն (լուսանկար)

Armlady.am-ն այս անգամ անդրադառնում է այն հայտնի կանանց, ովքեր ամուսնալուծվել են, սակայն երկրորդ անգամ են հանդիպել իրենց սիրուն:

Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն էր: Բաժանումից հետո հրաժարվել է ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի ազգանունից և սկսել է ներկայանալ Լիլիթ Բասյան անվամբ: Սոցիալական ցանցերի բոլոր էջերում Լիլիթը փոխել է իր անունն ու ներկայանում է նոր անվամբ:

Լիլիթ վերջերս սկսել է չթաքցնել, որ նոր սիրելի ունի՝ նշելով, որ եթե ինքը հարաբերություններ է ունենում, ապա միայն ամուսնանալու նպատակով:

Մադոննա Հարությունյան

Մադոննան հայտնի է դարձել նաև Սոս Ջանիբեկյանի կինը լինելով: Նրանց ամուսնությունը երկար կյանք չի ունեցել, երեխայի ծնունդից հետո նրանք ամուսնալուծվել են:

Զույգին հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել, նրանք միասին մեծացնում են դստերը՝ Անաիսին, երեխան մայրիկի հետ է մնում, սակայն հաճախ այցելում է նաև հայրիկին:
Մադոննան ազգությամբ իտալացի նոր սիրելի ունի:

Աննա Մանուչարյան

Դերասանուհի Աննա Մանուչարյանը վերջին շրջանում ակտիվ չէ: Նոր նախագծերում հանդես չի գալիս, սակայն շարունակում է խաղալ թատրոնում:
Գաղտնիք չէ, որ Աննան շատ վաղ էր ամուսնացել, ապա՝ ամուսնալուծվել, որպես կանոն, նա ներկայիս անձնական կյանքի մասին գրեթե չի խոսում:

Նախկինում ամուսնալուծության մասին նշում էր, որ նախկին ամուսինն այդպես էլ դստեր հետ շփվելու ցանկություն չի ունեցել, իսկ նոր սիրային հարաբերությունների մասին նախընտրում էր լռել: Միայն մասնավոր զրույցներում Աննան չէր հերքում, որ սիրելի ունի:

Աննայի Ինստագրամյան էջում կարող ենք տեսնել, որ նկարագրության բաժնում ավելացրել է մատանիներ նշաններ:

Լենա Ղազարյան

«Շանթ» հեռուստաընկերության նախագծերից հայտնի Լենա Ղազարյանն ամուսնացել էր 2019-թվականին: Երգչուհին նշում էր, որ հարսանիք չեն ունեցել:


«Փորձեցինք ավելի հետաքրքիր ձեւով կազմակերպել մեր ամուսնությունը։ Սկզբում եղավ առաջարկություն ծովափին, եւ մեր ամուսնությունը պսակվեց ճամփորդությամբ», – ասում էր Լենան: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Լենա Ղազարյանն ամուսնալուծվել է:


Վերջերս Լենան առաջին անգամ ցույց էր տվել սիրելիին: