Երգիչ Արսեն Գրիգորյանն այսօր նշում է 43-ամյակը: Այդ առթիվ երգչի կինը՝ Ջուլիան, հուզիչ գրառում է արել Ֆեսյբուքի իր էջում:
«Շնորհավոր ծնունդդ իմ ասպետ, իմ Արսեն, բարի, նվիրված, անշահախնդիր մարդ: Աստծո կամքով մաղթում եմ առողջություն, հաջողություններ, որ շրջապատված լինես միայն լավ ու հոգատար մարդկանցով, ես և քո բալիկները քեզ շատ ենք սիրում, կյանքս»,- գրել է նա:
Ի պատասխան շնորհավորանքին՝ Արսենը գրել է. «Ջուլս, ես էլ ձեզ եմ շատ սիրում, ապրեք շատ, իմ լավ ընտանիք»:
Նշենք, որ Արսենի և Ջուլյայի ընտանիքը 12 տարեկան է: Նրանք ունեն երկու երեխա՝ 11-ամյա Ինեսն ու 9-ամյա Վահեն: