Հայաստանը «Միսս տիեզերքում» ներկայացրած Մոնիկա Գրիգորյանը՝ ԱՄՆ–ում բնակություն հաստատելու լուրերի մասին

Մայամիում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթից հետո Հայաստանի ներկայացուցիչ 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը մեկնեց Լոս Անջելես։

Մրցույթը կայացել էր դեռևս մայիսին և Մոնիկայի՝ մինչև հիմա ԱՄՆ–ում մնալը քննարկումների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։

Tert.am Life–ը կապ հաստատեց Մոնիկայի հետ՝ պարզելու արդյոք ԱՄՆ–ում մնալու մտադրություն ունի։ Մոդելը հայտնեց, որ ԱՄՆ–ում գտնվում է ժամանակավոր, քանի որ այնտեղ որոշակի անելիքներ ուներ։ Նրա խոսքով՝ այս ամսվա վերջին արդեն կլինի Հայաստանում։

Մոնիկան աշխատանքային մի շարք նորություններ ունի, որոնց մասին խոստացավ պատմել  Հայաստան վերադառնալուց հետո։