Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․․․Ռուս գեղեցկուհին կիսվում է իր գլխի եկածով

Ռուսական տուրիստական Tonkosti.ru կայքում օրերս տեղ է գտել հոդված Հայաստանի մասին։ Լրագրողը ներ-կայացնում է հինգ պատճառ, թե ինչու գեղեցիկ կանանց խորհուրդ չի տրվում Հայաստան այցելել։

Ոչ, պատճառն այն չէ, որ նրանց գողանում են և տանում սարեր։ Երկու սեռի զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքն այստեղ շատ հարգալից է։ Սակայն գեղեցիկ աղջիկներին, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում խուսափել այդ ճանապարհորդությունից։

Ահա, թե ինչու։

1․Աստվածային ուտելիքներն իսկական վտանգ են ձեր կառուցվածքին։ Ասել, որ այստեղ կերակրում են համեղ և շատ, նշանակում է ոչինչ չասել։Միայն նախաճաշին առաջարկվում է ութ տեսակ ուտեստ։Այնուհետև ցանկը շա-րունակում են բուրավետ խաշը, հյութեղ խորովածը, մրգային լավաշիկները, 30 տեսակի մուրաբաները։ Կարճ ասած՝ բարակ մեջքի մասին ժամանակավորապես պետք է մոռանալ։

2․Աշխարհի ամենահամեղ նռան գինի, որը հյութի նման խմվում է, և կոնյակ։ Հրաժարվելու հնարավորություն չի տրվում,եթե անգամ դուք երկաթե կամք ունեք,եթե անգամ դուք ընդհանրապես ալկոհոլ չեք օգտագործում։Ամեն դեպքում դուք մի կում կփորձեք, հետո էլի․․․ և չեք կարողանա կանգ առնել։

3․Շատ հագեցած ծրագիր։ Տեղաբնակների բնավորությունն այնպիսին է,որ ամեն կողմից հնչում է գիշերային Ե-րևանով կամ լեռներով շրջելու հանկարծակի առաջարկներ՝սկսած գիդից,մինչև դահուկային բազայի աշխատա-կիցներն ու սովորական անցորդները։ Եվ բնավ պարտադիր չէ, որ դա արվի այլ նպատակներով։ Հայերը պաշտ-ում են իրենց երկիրը և ցանկանում նրա գեղեցկությամբ հիացնել բոլորին։

4․Հաճոյախոսություններից հոգնելու հավանականություն։ «Աչքեր, որոնց մեջ կարելի է խորտակվել»․ սա ման-կական թոթովանք է՝ համեմատած այն բառերի հետ, որոնք դուք կլսեք տեղացի տղամարդկանցից, ովքեր գի-տեն գնահատել կանացի գեղեցկությունը։

5․Մատչելի քաղցրավենիքի մեծ տեսականի, որն այլ տեղ չես հանդիպի։ Ավաղ, Արարատի նախալեռներում ըս-տիպված կլինեք զրկվել ոչ միայն գեղեցիկ կառուցվածքից, այլև՝ փողերից, որոնք, անկասկած, կծախսվեն «սու-ջուխ» և այլ համեղ բաներ գնելու վրա։

Ամփոփելով նշեմ, որ հոդվածի բոլոր կետերը ստուգված են սեփական փորձով։

P. S. Ես նորից կմեկնեի Հայաստան։