«Ես միշտ քեզ հետ եմ, տղաս». Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ընտանեկան կադրեր է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է որդու հետ, թեեւ փոքրիկի դեմքը չի երեւում։ Երգչուհին սեւ հագուստ է կրում, իսկ դիմահարդարումն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Ես միշտ քեզ հետ եմ, տղաս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ իր ծննդյան օրվա առիթով Քրիստինե Պելելյանը ձայնագրություն էր հրապարակել, որում նրա որդին՝ Արեգը, առաջին բանաստեղծությունն էր արտասանում։ «Քեզ գրկելու համար միայն արժեր ծնվել, տղաս….Դու իմ իմ սեր, իմ խիղճ, իմ Արեգ արեգակ»,- հրապարակումը ջերմ մակագրել էր երիտասարդ մայրիկը։