Սիլվա Հակոբյանը՝ նուրբ կերպարում

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կապույտ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ վզնոցը։ «Հաճելի օր բոլորիդ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու եւ դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան գրկել էր փոքրիկին, երիտասարդ մայրիկը դասական կերպարում էր։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին նրանց․ «Շատ գեղեցիկ եք», «հիասքանչ ընտանիք»։