Հմայիչ․ Մերի Երեմյանի լուսանկարը

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային հագուստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Մերին արձակել է մազերը, բնական շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով տոպ էր կրում, որը համադրել էր տաբատի հետ։ Մերին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ նուրբ ականջօղեր եւ վզնոց։