Տիմատիի որդու և նախկին կնոջ տեսանյութը Լիլիթ Հովհաննիսյանի երգի ներքո

Ռեփեր Տիմատիի նախկին կինը՝ մոդել Անաստասիա Ռեշետովան, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել իրենց որդու՝ Ռատմիրի հետ։ Մեքենայի մեջ միացրած է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի «Թշնամուս չեմ ցանկանա» երգը:

 Նշենք, որ երգը թողարկվել է 2018 թվականին և Լիլիթ Հովհաննիսյանի յութուբյան պաշտոնական էջում ունի 23 մլն-ից ավելի դիտում: 

Հիշեցնենք, որ  Անաստասիա Ռեշետովան իր և Տիմատիի բաժանության մասին հայտնել էր 2020 թվականի սեպտեմբերին: