Էս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր իրենց էրեխու վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս. հաստատվում է Էրիկի մահվան լուրը

18-ամյա Էրիկ Մխիթարյանը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր։ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ջրականում էր ծառայում։
Ընտանիքի հետ վերջին անգամ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից: Հետո հարազատները ադրբեջանական վիդեոներում տեսնում են իրենց որդուն՝ գերեվարված։

Էս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր իրենց էրեխու վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս. հաստատվում է Էրիկի մահվան լուրը: Նրա դին գտել էին որոնողական աշխատանքների ժամանակ:
Էս ա մեր թշնամին, ով սպանում ա գերի ընկած անզեն հայ զինվորին, ով անգամ չէր հասցրել նորմալ հասկանալ, թե ինչ է զինվորական ծառայությունը։ Էս ա մեր թշնամին, ով սպանում ա գերուն, հետո դին տանում, թողնում որոնողական աշխատանքների վայրում։