Սուսաննա Պետրոսյանը որդի է ունեցել. ծնողները փոքրիկի համար հետաքրքիր անուն են ընտրել

Սուսաննան այս մասին գրել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով որդու ձեռքի լուսանկարը, որին կից գրել է, որ բալիկը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին։

«Արդեն երեք ամիս է, ինչ ծնվել իմ կյանքի երկրորդ լույսը՝ իմ տղան»,- գրել է նա։

Ծնողներն իրենց որդուն տվել են Մարկ անունը։

Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Ալիսան, երեք տարեկան է։ Ընտանիքը տևական ժամանակ է՝ բնակվում է Չինաստանում։