«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը և նրա արձագանքը

«Ինձ համար ընտանիքիցս կարևոր ոչինչ չկա: Նրանք մարդիկ են, որոնք կողքիդ են անկախ ամեն ինչից, 24/7 ռեժիմով քեզ հետ լուծում են բոլոր խնդիրներդ և գործերդ, բոլորից շատ են ուրախանում քո հաղթանակների համար և ամենից շատ են անհանգստանում, երբ հոգիդ ցավում է»:

Գոհարը նշել է, որ իրեն և քրոջը՝ Նունե Ավետիսյանին, հաջողվել է իրականացնել իրենց եղբոր երազանքը:

«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է: Չնայած շատերին թվում է, որ Ալբերտի բախտն ուղղակի բերել է, նա իմ խնդիրները լուծելու համար շուրջօրյա վազվզում է: Սա ավտոսրահից գնված նրա առաջին մեքենան է: Ինչ մեծ երջանկություն է եղբորս երազանքն իրականացնելու հնարավորություն ունենալը»,- գրել է նա:

Լուսանկարներում երևում է Ալբերտի մեծ ուրախությունը։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Գոհարը 25 մլն ռուբլի արժողությամբ Mercedes Gelandewagen մեքենա էր նվիրել իր հայրիկին՝ Սմբատին և տուն էր նվիրել մայրիկին՝ Նաիրային: Նա նշել էր, որ իր համար ծնողների երազանքներն իրականացնելը մեծագույն հաճույք է: