«Կարիերայում առաջ գնալու գերադասությունը ավելի հաճախ տրվում է տղամարդկանց…». Աստղիկ Սաֆարյանը՝ կանանց իրավունքների եւ խնդիրների մասին

Աստղիկ Սաֆարյանը կարծում է՝ Հայաստանում կանայք պետք է ավելի հաճախ եւ համարձակորեն խոսեն իրենց իրավունքներից, քանի որ դրա պակասն է բերում նրան, որ մեր երկրում կանանց իրավունքներն այնքան էլ պաշտպանված չեն: NEWS.am STYLE-ի հետ մարտիության զրույցում Աստղիկի հետ անդրադարձել ենք նաեւ այլ թեմաների:

Կին լինելու առավելություններն՝ ըստ քեզ:

Կինն ունակ է լույս աշարհ բերել նոր էակի. դրանից ավելի մեծ սռավելություն, ըստ իս, առհասարակ, գոյություն չունի:

Իսկ որո՞նք են բարդ կողմերը…

Մեր օրերում կնոջ ֆունկցիաները մի քիչ շատացել են. ընտանիք, աշատանք, երեխաների դաստիարակություն… այս ամենին զուգահեռ կինը պետք է նաեւ հետեւի իր արտաքինին՝ գեղեցիկ եւ խնամված տեսք ունենա, հետեւի իր ինքնազարգացմանը եւ այլն… Այս ամենը հաճախ բերում է ֆիզիկապես եւ հոգեպես հոգնածության, որից դուրս գալու համար կինը նաեւ պետք է լինի ուժեղ:

Կանացիության մասին ամենատարօրինակ կարծրատիպն՝ ըստ քեզ:

Այն, որ կանացիությունն ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ կնոջ կողքին լինում է տղամարդ: Չեմ ընդունում այս միտքը, քանի որ, երբ կինն, իրոք, բնույթով կանացի է, պարտադիր չէ, որ նրա կողքին լինի տղամարդ… Կանացիությունը եւս շնորհ է, որը, կարծում եմ, ամեն մեկին տրված չէ:

Ո՞ր ժամանակաշրջանի նորաձեւությունն է քեզ ավելի հոգեհարազատ:

Միշտ ներկան:

Ե՞րբ ես առաջին անգամ դիմահարդարվել:

Հիշում եմ, որ ուշ եմ սկսել դիմահարդարվել, քանի որ make up-ի սիրահար չէի: Անգամ ուսանողական տարիներին չէի դիմահարդարվել մինչեւ չորրորդ կուրս: Առաջին անգամ հենց այդ ժամանակ սկսեցի շպարվել, երբ նաեւ մասնակցում էի «Հայ սուպերսթար» նախագծին: Նկարահանուների համար «ստիպված էի» դիմահարդարվել, քանի որ եթերին դա անհրաժեշտ էր (ծիծաղում է):

Ո՞ր տարիքից ես քեզ սկսել զգալ կանացի ու հմայիչ:

Եթե անկեղծ՝ կանացի եւ հասուն ինձ սկսել եմ զգալ 26-27 տարեկանում: Դա այնքան ճիշտ ժամանակին էր, քանի որ այդ զգացողությունն ինձ նոր շունչ տվեց:

Եթե մեկ օրով լինեիր տղամարդ…

Երբեք հուսախաբ չէի անի որեւէ կնոջ:

Կանանց ու տղամարդկանց միջեւ ամենանյարդայնացնող խտրականությունը, որին երբեւէ բախվել ես:

Կարիերայում հաճախ եմ նկատել այդպիսի խտրականություն, երբ առաջ գնալու գերադասությունը ավելի շատ տրվում է տղամարդկանց…

Կնոջը գեղեցիկ է դարձնում…

Նրա նրբությունն ու կիրթ լինելը:

Հանրությանը հայտնի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ քեզ:

Ինձ համար կնոջ իդեալ է Ջենիֆեր Լոպեսը, հատկապես՝ հիմա, երբ նա արդեն 50-ն անց է:

Ըստ քեզ՝ կանա՞յք են ավելի հմուտ քաղաքականության մեջ, թե՞ տղամարդիկ:

Կանայք, ուղղակի, ավելի էմոցիանալ են, իսկ քաղաքականությանը պետք է ռացիոնալ մոտեցում: Այն կանայք, որոնց մոտ առկա է ե´ւ մեկը, ե´ւ մյուսը, հաջողում են քաղաքականության մեջ:

Ի՞նչը կարող է քեզ բարդութավորել:

Ես աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի ոչինչ ինձ չբարդութավորի:

Կնշե՞ս հայտնի մի տղամարդուորը քեզ համար իդեալական է:

Հայտնի տղամարդկանցից կարող եմ նշել անուններ, բայց կարծում եմ՝ դա պետք է լինի իմ ապագա ամուսինը, եւ միայն նրա՝ ինձ համար իդեալական համարելու դեպքում է, որ կընտրեմ նրան՝ որպես ամուսին եւ որպես մարդ, որի հետ կցանկանամ շարունակել կյանքիս մյուս մասը: Նա ոչ թե պետք է իդեալական լինի, այլ իմ հոգուն համապատասխան, եւ այդ դեպքում ես նրան կհամարեմ իդեալական:

Հայաստանումըստ քեզ,  պաշտպանվա՞ծ են կանանց իրավունքներըԵղե՞լ էոր բախվես հակառակին:

Հայաստանում կանայք այս թեմայով շատ են լռում…. իսկ աշխարհի շատ երկրներում միշտ անդրադառնում են դրան, այդպիսով կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները:

Մարտի 8-ինսովորաբարնվերներ սպասո՞ւմ եսկամ տալի՞ս եսՈ՞րը կլինի քեզ համար ամենասպասված նվերը:

Նվերների չեմ սպասում, չնայած՝ միշտ ստանում եմ: Դե, առաջնահերթ հայրս է նվերներ անում, ով չի մոռանում իմ ոչ մի տոնը (ծիծաղում է): Այլ մարդկանց կողմից շնորհավորանքներ եւ նվերներ էլ են շատ լինում: Ինքս էլ սիրում եմ նվերներ անել ընկերուհիներիս, դա եւս հաճելի է:

Ի վերջոի՞նչ է ուզում կինը տղամարդուց🙂

Ուշադրություն, ապահովություն եւ ստաբիլություն: