Ի՞նչ կպատմի Ձեր մասին դիրքը, որով ձեզ համար հարմար է նստել

Ներկայացնում ենք՝ ինչ կպատմի ձեր մասին դիրքը, որով ձեզ համար հարմար է նստել:

Ծնկները միասին, ոտնաթաթերը՝ անջատ

Ստեղծագործ և գրավիչ եք, հոգում՝ մի քիչ երեխա: Մի գործից հանգիստ մյուսին անցնելու զարմանալի ունակություն ունեք, միաժամանակ, ձեզ համար դժվար է մի բանի վրա կենտրոնանալ:

Ոտքը ոտքի վրա գցած

Երազող եք, հարուստ երևակայություն ունեք: Ձեր միտքը լի է թարմ գաղափարներով, որոնք մարդիկ հաճախ գնահատում են ըստ արժանվույն: Ձեզ նմաններին հաճախ անվանում են ընկերախմբի հոգին: Հեշտությամբ եք որոշումներ ընդունում:

Ոտնաթաթերը միասին, ծնկներն անջատ

Մանրամասնորեն մտածում եք ձեր որոշումների մասին, քանի որ ուզում եք, որ ամեն ինչ իդեալական լինի: Շատ ընտրողական եք, նույնիսկ մի քիչ դժվարահաճ: Կարող եք ուշադրություն չդարձնել նրան, ինչ ասում է ձեր հակառակորդը:

Ոտքերը միասին

Չեք սիրում վիճել մարդկանց հետ և հրապարակայնորեն արտահայտել հույզերը, ձեզ անհարմար եք զգում, երբ ուրիշները ձեր ներկայությամբ հարաբերություններ են պարզում:

Ոտքերը միասին, կողքի թեքված

Երբեք չեք շտապում և կարծում եք, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Համառ եք, երբեք չեք հանձնվում մինչև նպատակին լիովին հասնելը: Ձեզ համար արտաքին տեսքը շատ մեծ նշանակություն ունի: