Աշոտ Ղազարյանի 17-ամյա թոռնուհին գրավել է «Ну-ка, все вместе!» շոուի ժյուրիին ու դուրս եկել եզրափակիչ

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը, 2016թ․-ին «Մանկական Եվրատեսիլ»-ում ներկայացրել Հայաստանն ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Մեկ տարի առաջ նա կրտսեր եղբոր՝ Բորիսի հետ դարձել է «Ну-ка, все вместе!» նախագծի մանկական տարբերակի հաղթողը։ Այս անգամ 17-ամյա Անահիտը որոշել է մրցել մեծահասակ վոկալիստների հետ։ Ամերիկյան «TLC» խմբի «No scrubs» երգի միջոցով նրան հաջողվել է հայտնվել լիդերների ցանկում։

«Ես հասկացա, որ մեծացել եմ եւ կարող եմ մրցակցել մեծահասակ մասնակիցների հետ։ Այդ պատճառով այսօր այստեղ եմ եւ հույս ունեմ, որ կկարողանամ տպավորություն գործել»,- ելույթից առաջ ասել է Անահիտը։

«Ну-ка, все вместе!» շոուի երկրորդ մրցաշրջանում Անահիտ Ադամյանը եզրափակիչ դուրս գալու համար պայքարում էր Դարյա Գրոսմանի հետ։ Նախքան մենամարտը նրանց միավորները զրոյացել են, եւ պայքարը ստիպված են եղել նորից սկսել։

Դարյա Գրոսմանն ընտրել էր «А-Студио» խմբի «Улетаю» հիթը եւ 75 ձայն է ստացել։ Անահիտ Ադամյանը բեմ է բարձրացել Գրիգորի Լեպսի եւ Իրինա Ալեգրովայի «Я тебе не верю» երgով եւ հաղթել է մենամարտը. նրա ելույթը դուր է եկել ժյուրիի 100 անդամներից 82-ին։