«Չքնա՜ղ»․ Անահիտ Կիրակոսյանը՝ նուրբ կերպարում

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով քնքուշ ու նուրբ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին նուրբ շպարով է, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են։ Անահիտը կրում է սեւ պիջակ, իսկ կերպարն ամբողջացնում է գեղեցիկ կախազարդը։ Հրապարակմանը կից դերասանուհու երկրպագուները բազում հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Չքնա՜ղ», «Շքեղ», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ «20 փաստ հայտնիների մասին» խորագրում բացահայտել էինք դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին: NEWS.am STYLE-ի թարմացված բլիցում Անահիտն անկեղծացել էր իր բնավորությանն ու նախասիրություններին վերաբերող հարցերի շուրջ: