Կինը խնդրեց ներկել եղունգի վրшյի գիծը, բայց մшտնահարդարը նրան խորհուրդ տվեց բժշկի դիմել. ահա, թե ինչ սարսափելի բան պարզվեց․․․

Լիզա Հարիսոն Ուիլյամսը մատնահարդարման սրահում է աշխատում, վերջերս յուրահատուկ խնդրանքով հաճախորդի էր սպասարկում: Կնոջ ամբողջ եղունգով սև ուղղաձիգ գիծ էր անցնում: Նա ուզում էր, որ վարպետը այն քողարկեր մուգ լաքով:

Եղունգի գիծը գրավեց մատնահարդարման շատ վարպետների ուշադրությունը: Ոմանք ասացին, որ դա սովորական պիգմենտացիա է, մյուսները՝ կալցիումի պակաս, երրորդները՝ ժառանգականություն:

Բայց Լիզան անմիջապես հասկացավ, թե դա ինչ է: Նա քրտնեց: Նա չէր ուզում վախեցնել կնոջը և ասաց, որ կինը շտապ բժշկի դիմի:

Ապշած հաճախորդուհին դուրս եկավ սրահից: Մի քանի օր անց նա զանգաարեց Լիզային և ցավոտ լուր հայտնեց:

Նրան քաղցկեղ էին ախտորոշել՝ եղունգի մելանոմա:

Եղունգի մելանոման հազվագյուտ և ագրսիվ տեսակի քաղցկեղ է: Պիգմենտացիան մաշկի վրա տարածվում է բավական արագորեն և ներթափանցում է շրջակա հյուսվածքների մեջ: Հետո ուռուցքն աճում է մինչև ոսկորներ և սկսում է ուժեղ ցավ առաջացնել:

Կներկայացնենք հիվանդության ընդհանուր նշանները՝

1. Դարչնագույն ուղղահայաց գիծ եղունգի թաղանթի տակ, որն աստիճանաբար լայնանում է:

2. Մուգ պիգմենտացիա, որն անցնում է մաշկի շրջակա հատվածներին:

3. Եղունգների փխրունություն և ճաքեր:

4. Արնահոսություն պիգմենտացիայի մասում:

5. Եղունգը վեր բարձրացնող փոքր հանգույց:

Եղունգի մելանոմայի առաջացման ռիսկի խմբերը՝
1. Բաց գույնի մաշկ և մազեր ունեցող մարդիկ:

2. Ավելի վաղ արևային այրվածքներ ստացած մարդիկ:

3. Մարդիկ, ում սերնդում որևէ մեկն ունցել էր այդ հիվանդությունը:

4. 50-ն անց մարդիկ:

5. Մարդիկ, ովքեր բժշկի չէին դիմել եղունգի վնասվածքներով:

Առավել տարածված բուժումը քաղցկեղային հյուսվածքի վերացման վիրահատությունն է: