«Կարճ երբեք չեմ հագնում». 20 փաստ Անահիտ Կիրակոսյանի մասին

«20 փաստ հայտնիների մասին» խորագրում այս անգամ բացահայտել ենք դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին: NEWS.am STYLE-ի թարմացված բլիցում Անահիտն անկեղծացել է իր բնավորությանն ու նախասիրություններին վերաբերող հարցերի շուրջ:

Բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:

Տրամադրության շատ կտրուկ փոփոխություն՝ ուրախությունից մինչեւ լաց մեկ վայրկյանում:

Ունե՞ս մտածելակերպումդ հնաոճ գծեր. որո՞նք են դրանք:

Կարճ հագուստ երբեք չեմ հագնում. եթե հնաոճ է համարվում, ուրեմն՝ դա (ծիծաղում է):

Վատ սովորություններ, որոնցից հաջողվել է ազատվել, կամ պատրաստվում ես ազատվել:

Չունեմ այդպիսիք:

Բաներ, որոնք չանելու համար փոշմանել ես:

Դաշնամուրի չեմ գնացել, ցավոք…

Քանի՞սն են այն ընկերներդ, որոնց կարող ես վստահել ցանկացած գաղտնիք:

Մեկն է:

Եթե որեւէ խորհրդի համար կարիք լիներ դիմելու որեւէ պատմական կերպարիո՞վ կլիներ նա:

Գարեգին Նժդեհը:

Ամենասիրելի ֆիլմդորը կարող ես անդադար դիտել:

Շատ են… Հիմա կասեմ՝ «Փախուստ Շոուշենկից», ռոմանտիկներից էլ՝ «Շտապիր Սիրել»-ը:

Ավագ կոլեգաներիցդ ումի՞ց ես ամենից շատ սովորել:

Դավիթ Հակոբյանից՝ դերասան, ռեժիսոր, իմ վարպետ ու դասախոս:

Եթե կարողանայիր ստեղծել մի օրենքորը մինչ օրս չկաո՞րը կլիներ դա:

Հեղինակային իրավունքի մասով հստակ օրենք կլիներ, ոչ թե ձեւական, այլ գործող ու հետեւողական կլինեի օրենքին:

Երբ 30 րոպե ազատ ժամանակ ես ունենումինչպե՞ս ես այն անցկացնում:

Կիթառ նվագելով ու երգ գրելով… Անպայման ստեղծագորոծում եմ:

Ամենասիրելի կերպարդ քո դերերից:

Օֆելյան՝  «Համլետ»-ից:

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում քո մանկությունից:

Խաղերը, երեխաներով լի բակն ու անվերջ ուրախ ձայները…

Մանկությանդ ամենասարսափելի հուշը:

Երբ շատ ցուրտ էր, ու փայտ էինք կրում, որ տունը տաքացնեինք:

Ունակություն, որը կցանկանայիր ունենալ:

Բուժել հիվանդներին:

3  բան, որ կփոխեիր հայ հասարակության մեջ:

Կուզեի ատելությունը, նախանձն ու չարությունը վերանար…

Կյանքիդ ամենաազդեցիկ մարդը:

Վիգեն Չալդրանյան:

Ինչի՞ մասին նորություններին ես ամենից շատ հետեւում նյուզֆիդումդ:

Մշակութային նորություններին:

Ամենածիծաղելի բամբասանքը, որը քո մասին լսել ես:

Չեմ լսել (ժպտում է): Երեւի՝ մեջքիս հետեւում են բամբասում:

Ի՞նչ մեկ բառով կնկարագրես ընտանիքդ:

Խենթ ընտանիք:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

«Գիրացե՞լ ես»: