«Անկախ իրավիճակներից՝ պետք է կանացիությունը պահպանենք, դա մեր ամենագեղեցիկ «զենքն» է»․ Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է մեջքի հատվածում բացվածքով, բալագույն երանգի փայլուն զգեստ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից գրել է․ «Կանայք, միանշանակ, թույլ սեռ չեն, առավել եւս հիմա մենք թուլանալու իրավունք չունենք: Անկախ իրավիճակներից՝ պետք է կանացիությունը պահպանենք, դա մեր ամենագեղեցիկ «զենքն» է»։